Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Պիստակ՝ առողջության համար օգտակար սնունդ. news.am

Պիստակ՝ առողջության համար օգտակար սնունդ. news.am

Պիստակը հարուստ է մի շարք վիտամիններով ու միներալներով եւ շատ օգտակար է առողջության համար, նշում են մասնագետները: Ամենօրյա սննդակարգում պիստակն ընդգրկելը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների եւ շնչառական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

 

Սա, բնականաբար, չի նշանակում, որ պետք է ամեն օր մեծ քանակությամբ պիստակ ուտել: Քլիվլենդ կլինիկայի մասնագետների խոսքով՝ պետք է օրական ուտել մեկ ու կես ունցիայից ոչ ավելի՝ մոտավորապես, 50-70 հատ: Իսկ պիստակը չչարաշահելու համար խորհուրդ է տրվում կեղեւով պիստակ գնել: Այդ դեպքում ստիպված կլինեք դրանք շատ ավելի դանդաղ ուտել, կեղեւն էլ, բնականաբար, կհուշի, քանի հատ եք արդեն կերել:

 

Ահա 3 պատճառ, ինչու է պետք պիստակ ուտել

 

1. Պիստակը հարուստ է В6 վիտամինով, որը բարելավում է իմունային եւ նյարդային համակարգը:

 

2. Պիստակը պարունակում է հակաօքսիդանտներ՝ վիտամին E, պոլիֆենոլներ եւ այլն: Այս հակաօքսիդանտները ո՛չ միայն նվազեցնում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլ նաեւ կանխում են մակուլյար դեգեներացիան:

 

.3. Պիստակը հարուստ է սրտի համար օգտակար մոնոհագեցած եւ պոլիհագեցած ճարպերով եւ նվազեցնում է «վատ» խոլեսթերինի քանակը արյան մեջ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ciaocacao.it
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ